ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջինը Հայաստանում թողարկում է նոր վճարային քարտեր երեխաների և պատանիների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ թողարկում է Teens և
Kids նոր քարտատեսակներ:

Teens և Kids քարտերը՝ երեխայի մոտ կանխիկ դրամի փոխարինման հարմար և անվտանգ այլընտրանք են:
Teens և Kids քարտերը առանձնահատուկ երիտասարդական դիզայնով բազմարժութային քարտեր են, որոնք ունեն
մի շարք առավելություններ ինչպես երիտասարդ հաճախորդների, այնպես էլ նրանց ծնողների համար:Վճարային
քարտերի օգտագործումը հիանալի հնարավորություն է փոքր տարիքից երիտասարդների մոտ ֆինանսական
գրագիտություն և ինքնուրույնություն սերմանելու համար:

Մանկական Teens և Kids քարտերը երեխաներին/պատանիներին հնարավորություն են տալիս գումարներ պահել
միաժամանակ մի քանի արժույթով, իրականացնել ներբանկային և միջբանկային փոխանցումներ, վճարել
ապրանքների և ծառայությունների դիմաց ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, և ինչն առավել
առաջնային է այս հաճախորդների սեգմենտի համար՝ ինքնուրույն իրականացնել օնլայն գնումներ: Teens և Kids
տեսակի Visa քարտերը պաշտպանված են անվտանգության ժամանակակից 3D համակարգով, որն ապահովում է
անվտանգության լրացուցիչ մակարդակ ինտերնետ միջավայրում անկանխիկ վճարումներ իրականացնելիս: Վճարային
քարտերի օգտագործումը հնարավորություն է տալիս ինչպես կանխիկացնել դրամական միջոցներ օրվա ցանկացած
պահին, այնպես էլ համալրել քարտային հաշիվները cash-in գործառույթով օժտված բանկոմատների միջոցով
անվճար կամ Telcell, EasyPay, Idram, Mobidram վճարային տերմինալներով՝ համաձայն ՎՏԲ-Հայաստան
Բանկում գործող սակագների:
Teens և Kids քարտապանների համար նախատեսվում են տարբեր ակցիաներ և խաղարկություններ, ինչպես նաև
արտոնությունների և զեղչերի տրամադրում` ՎՏԲ-Հայաստան Բանկի գործընկերներների հետ գործող ծրագրերի
շրջանակներում:
Ծնողների համար Teens և Kids քարտերի առավելություններն են` երեխաների կողմից կանխիկով գործարքների
ռիսկի նվազեցում, երեխայի քարտային հաշիվները ակնթարթորեն համալրելու հնարավորություն, երեխայի բանկային
դրամական գործարքները վերահսկելու հնարավորություն` SMS, Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայություններն
անվճար ակտիվացնելու միջոցով:

Visa Teens և Kids քարտերը կարող են բացվել որպես հիմնական քարտ (երեխան/պատանին հանդես է գալիս
որպես Բանկի առանձին հաճախորդ) կամ որպես ծնողի հիմնական քարտին կից քարտ:
2021 թվականի առաջին եռամսյակում ՎՏԲ-Հայաստան Բանկը նախատեսում է թողարկել նաև Teens и Kids
վիրտուալ քարտեր՝ հաճախորդների հեռահար սպասարկման նպատակով:
Kids քարտերը նախատեսված են 6-ից 11 տարեկան անչափահաս երեխաների համար, Teens քարտերը՝ 12-ից 18
տարեկան տարիքային խմբի հաճախորդների համար:

Teens և Kids քարտերը թողարկվում են անվճար, տարեկան սպասարկումը կազմում է 1900 ՀՀ դրամ,
կանխիկացումը ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներից` 0.15% միջնորդավճարով: Առևտրային կետերում
անկանխիկ վճարումները, բոլոր ներբանկային և միջբանկային փոխանցումները ՀՀ դրամով կատարվում են անվճար:
Գործում են Teens և Kids քարտերով կանխիկ և անկանխիկ գործարքների հնարավոր քանակի սահմանափակումներ`
օրական մինչև 5 անգամ կանխիկ և 10 անգամ անկանխիկ գործարքների համար, և մեկ օրվա ընթացքում կանխիկ և
անկանխիկ գործարքների առավելագույն գումարի սահմանափակումներ` Teens քարտերի համար մինչև 100 հազար
ՀՀ դրամ, Kids քարտերի համար՝ մինչև 50 հազար ՀՀ դրամ:

Teens և Kids քարտ բացելու համար անհրաժեշտ է տրամադրել անձը հաստատող փաստաթղթերի նվազագույն
փաթեթ (անձնագիր, սոցիալական քարտ): Եթե ​​հաճախորդը 14 տարեկանից ցածր է, անհրաժեշտ է ներկայացնել նաև
ծնողի ինքնությունը հաստատող փաստաթղթեր: Այս դեպքում բոլոր փաստաթղթերը ստորագրվում են ծնողի կողմից:
Եթե ​​քարտը տրվում է որպես լրացուցիչ քարտ, ապա բավարար է տրամադրել երեխայի ծննդյան վկայականը:
Teens և Kids քարտերը հնարավոր է պատվիրել առանց մասնաճյուղ այցելելու՝ անցնելով հետևյալ հղմամբ ՝
https://www.vtb.am/am/online-request/#privType-4 :
ՎՏԲ-Հայաստան Բանկի Teens և Kids վճարային քարտերի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն
կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում` https://www.vtb.am/am/payment-cards#debetovye-
karty#, այցելելով Բանկի մասնաճյուղեր կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




Լրահոս