
Բյուջեն ամենաիներցիոն օրենքն է,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի շրջանակներում հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:Նրա խոսքով՝ այս բյուջեն շարունակում է այն բոլոր ավանդույթները, որոնք քննադատվել են շուրջ 12 տարի:”Բյուջեն բարդ փաստաթուղթ է եւ մենք դեռ չենք քննարկել այն, բայց իմ կարծիքով այն իներցիոն, զարգացման միտում չունեցող եւ որակական փոփոխություն չունեցող բյուջե է: Վերցված են համեմատական միջոցներով եւ քաղաքականացված պարտավորություններ, որոնք անմիջականորեն անդրադառնում են քաղաքացու կենսամակարդակի վրա”,-մասին ասաց Ալավերդյանը: