Armenian text to speach

Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից։

Հաղորդագրության համաձայն՝ նախարարները քննարկել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարության հետ կապված մի շարք հարցեր:

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հարցեր՝ կապված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև նոյեմբերի 9-ին ստորագրված՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին հայտարարության, ինչպես նաև երկկողմ և միջազգային օրակարգի արդիական թեմաների հետ»,- ասվում է հաղորդագրությունում:




Լրահոս