
ԵԽԽՎ-ն հայրարարություն է արել այն մասին, որ Ադրբեջանում, Հայաստանում եւ Վրաստանում սեռի նախածննդաբերական ընտրությունը հասել է տագնապալի չափերի: ԵԽԽՎ-ն այդ երկրների իշխանություններին կոչ է անում հետաքննել սեռերի հարաբերակցության շեղումները:Դորիս Ստամփի զեկույցի հիման վրա ընդունված բանաձեւը այդ երկրների իշխանություններին կոչ է անում բուժաշխատողների համար անցկացնել դասընթացներ եւ բացատրել սեռի նախածննդաբերական ընտրության բացասական հետեւանքները, ակտիվացնել հասարակությունում կնոջ կարգավիճակի բարձրացմանն ուղղված ջանքերը:Վեհաժողովը նաեւ կոչ է անում բոլոր անդամ-երկրներին ընդունել օրենսդրություն, որը կարգելի սեռի ընտրությունն ու օրինական աբորտը, բացառությամբ, ժառանգական հիվանդությունների խուսափելու անհրաժեշտության դեպքերում: