ԼՂ կարգավիճակի հարցը լրացուցիչ բանակցություններ է պահանջում. ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լրացուցիչ բանակցություններ է պահանջում: Այդ մասին Մատվիենկոն հայտարարել է մամուլի ասուլիսին:

«Ռուսաստանն ակնկալում է, որ այդ հարցում Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահները ջանքեր կգործադրեն: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը փակագծերում է, այն լրացուցիչ բանակցություններ է պահանջում։ Մենք, անշուշտ, ակնկալում ենք, որ ջանքեր կգործադրեն ԵԱՀԿ-ն, Ֆրանսիայի նախագահը, ԱՄՆ-ը և այլ պետություններ, որոնք ներգրավված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։ Դեռ շատ բարդ աշխատանք է սպասվում»,- ասել է Մատվիենկոն։

Նրա խոսքով` Ռուսաստանի խաղաղապահներն այսօր ընկալվում են և մեկ, և մյուս կողմից, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի բնակիչների կողմից որպես եղբայրական ժողովրդի ջանք՝ աջակցելու այդ հակամարտության վերջնական կարգավորմանը:




Լրահոս