Հունվարի 18-ից կմեկնարկի «QUITLINE» խորհրդատվական հեռախոսային հարթակը. որն է նպատակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ 2021 թվականի հունվարի 18-ից կմեկնարկի “QUITLINE” խորհրդատվական հեռախոսային հարթակը, որի հիմնական նպատակն է աջակցել բոլոր ծխողներին` ազատվելու ծխելու վատ սովորությունից:

Խորհրդատվությունը կիրականացնեն հոգեբան-խորհրդատուները, ովքեր վերապատրաստում են անցել միջազգային ուղեցույցների համաձայն:
Ծառայությունը բոլորի համար ԱՆՎՃԱՐ է:

Խորհրդատվություն կարող եք ստանալ` զանգահարելով 060 440 001 հեռախոսահամարով:

Մեր մասնագետներն անհամբեր սպասում են Ձեր զանգերին:
Միասին մենք ԱՌՈՂՋ ենք:




Լրահոս