
ArmLur.am-ը շրջեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի քանի շենքերի նկուղներով: Արձանագրեցինք՝ անմխիթար վիճակ է. նկուղների մեծ մասը կոյուղաջրերով, առնետներով եւ աղբով լցված են:
Հիշեցնենք՝ Արցախում պատերազմի օրերին Հայաստանի կառավարությունն օդային տագնապի դեպքում խորհուրդ էր տալիս թաքնվել ռազմաապաստարաններում, թաքստոցներում, շենքերի նկուղներում: Նման խայտառակ տեսարանների ականատես լինելուց հետո, կարող ենք արձանագրել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանն ընդհանրապես չի տիրապետում իրավիճակին, մատնված է անգործության:
Հուսանք մեր այս կադրերից հետո երիտասարդ ղեկավարը դուրս կգա խորը թմբիրից եւ կսկսի աշխատել:
Սյունէ Համբարձումյան
Հովսեփ Հովսեփյան