Հայաստանում գիտնականի սով կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդային միության տարիներին գիտնականների թիվը Հայաստանում 27 հազար էր` վերցրած գիտության բոլոր ոլորտները, եւ  այդ թվով մենք մտնում էինք աշխարհի լավագույն եռյակի մեջ,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանը:”Ըստ բնակչության թվի, եթե բաժանում ենք 3 միլիոն բնակչությունը, ապա մոտավորապես ստանում ենք 9 հազար:Հայաստանում այսօր, ընդհանուր առմամբ, կա 4000-4500 գիտնական, այսինքն` 1 միլիոն բնակչի հաշվով 1,5 հազար, ինչը վկայում է, որ թիվը կրկնակի ցածր է աշխարհի միջին ցուցանիշից: Դա մոտավորապես 7 անգամ ցածր է, քան խորհրդային տարիներին”,- ասաց Ա. Իշխանյանը` ընդգծելով, որ եթե մենք խորհրդային տարիներին մտնում էինք աշխարհի լավագույն եռյակի մեջ մեր ցուցանիշներով, ապա հիմա էլի մտնում ենք, բայց՝ արդեն վերջից:




Լրահոս