ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը, տեսակցության է գնացել հանրապետական բժշկական կենտրոնում բուժում ստացող ՊԲ 6 ժամկետային զինծառայողներին` ովքեր 70 օր գտնվում էին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում:

 

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ

ՀԱՐՑ. Բանկն առանց ինձ զգուշացնելու իմ հաշվից գումար է հանել: Խնդրում եմ տեղեկացնել՝ արդյոք բանկի նման աշխատանքը համապատասխանում է օրենսդրության պահանջներին:

Լիաննա Խաչատրյան (36 տարեկան, պատմաբան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 922-րդ հոդվածի համաձայն՝ բանկը հաշվից դրամական միջոցներ դուրս է գրում հաճախորդի կարգադրության հիման վրա: Առանց հաճախորդի կարգադրության հաշվում եղած դրամական միջոցները թույլատրվում է դուրս գրել դատարանի վճռով, ինչպես նաեւ օրենքով սահմանված կամ բանկի եւ հաճախորդի միջեւ պայմանագրով նախատեսված դեպքերում:

Այսպիսով, հաճախորդն իրավունք ունի իր հաշվում առկա դրամական միջոցները տնօրինել իր հայեցողությամբ՝ բանկին հաշվից դրամական միջոցներ դուրս գրելու կարգադրություն տալով: Սակայն պայմանագրով նախատեսված դեպքերում բանկն իրավունք ունի հաճախորդի հաշվից անակցեպտ (անառարկելի) կարգով գումարներ գանձել՝ ուղղելով այն հաճախորդի՝ բանկի նկատմամբ ունեցած պարտավորությունների: Օրինակ՝ հաճախորդը վարկային պայմանագրի գծով ունի ժամկետանց պարտավորություն բանկի նկատմամբ, եւ վարկի մարում չիրականացնելու դեպքում բանկն իրավունք ունի բանկում հաճախորդի այլ դեբետային հաշվից անակցեպտ կարգով գումար գանձել՝ ուղղելով այն վարկի մարմանը:

Ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բանկն իրավունք ունի նաեւ առանց հաճախորդի կարգադրության հաշվից գումար դուրս գրել դատարանի վճռով սահմանված դեպքերում:

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ որոնք են խնամատարության սահմանված ժամկետները:

Ալինա Միրզոյան (59 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ խնամատարությունը կարող է լինել կարճաժամկետ եւ երկարաժամկետ՝ մինչեւ երեխայի չափահաս դառնալը: Կարճաժամկետ խնամատարությունը կիրառվում է մինչեւ մեկ ամիս ժամկետով, անհրաժեշտության դեպքում` եւս մեկ ամիս երկարաձգելու հնարավորությամբ, եթե սույն օրենսգրքով առավել սեղմ ժամկետ նախատեսված չէ։ Կարճաժամկետ խնամատարության ժամկետի ավարտից հետո, եթե հնարավոր չէ երեխային վերադարձնել կենսաբանական կամ խնամակալի ընտանիք, իսկ խնամատար ընտանիքը պատրաստ է շարունակել երեխայի խնամքը եւ դաստիարակությունը, ապա նախապատվությունը տրվում է նույն ընտանիքում խնամատարության ժամկետը երկարաձգելուն:

Երկարաժամկետ խնամատարությունը կիրառվում է մեկ տարի եւ ավելի ժամկետով: Երկարաժամկետ խնամատարության պայմանագրի երկարաձգում թույլատրվում է, եթե երեխայի վերադարձն ընտանիք կամ երեխայի որդեգրումը կամ խնամակալությունը (հոգաբարձությունը) հնարավոր չէ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երեխայի խնամքը եւ դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպվում է խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի դիմումի համաձայն՝ համադրման հիման վրա: Երեխայի խնամքը եւ դաստիարակությունը ճգնաժամային կամ արձակուրդային խնամատար ընտանիքում կազմակերպելու նպատակով այդ երեխայի տվյալները համադրում է հաշվառված մասնագիտացված խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց տվյալների հետ:




Լրահոս