
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 3 մարմին հայտնաբերվել է Ջաբրայիլից, 1 մարմին՝ Մատաղիսից: Այս մասին այսօր հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։
«Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Ֆիզուլիի, Զանգելանի, Մատաղիսի եւ Ջաբրայիլի հատվածերում»,- նշեց Հունան Թադեւոսյանը:
Նրա խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1073 զոհված զինծառայողի մարմին: