
Անհետ կորած զինվորների ծնողները կրկին հավաքվել են Կառավարության շենքի մոտ: Ծնողներից մեկը հայտնեց, որ դեռևս հոկտեմբերին ԴՆԹ-ի թեստ են հանձնել, բայց պատասխան չկա, ասում են՝ 6 ամիս սպասեք, սարքերի քանակը չի հերիքում: Ծնողները նաև նշում են, որ ուզում են իրենք ներգրավվեն իրենց երեխաների որոնողական աշխատանքներում, քանի որ կառավարությունը ոչինչ չի անում:
Մանրամասները՝ տեսանյութում