Հասարակությունը մոլորված է եւ չի հասկանում, թե ինչ է կատարվում: Կարող եք ասել՝ սա սահմանազատում է, թե ոչ. այս պահին սահմանային նշանների տեղադրման գործընթաց կա, թե ոչ: Այսօր Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանին հարց ուղղեց Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
«Երեկ ադրբեջանական մի խումբ մոտեցավ մեր սահմաններին՝ բանակցելու պաշտպանության նախարարության անդամների հետ: Իրենք առաջարկում են՝ էն հատվածներում, որ մենք դիրքավորված ենք սահմաններին, հետ քաշվենք՝ ապահովելով անվտանգության գոտի դիրքերի միջև, որպեսզի մեր զինվորներն իրար հետ շփում չունենան, եւ դրանից նոր կոնֆլիկտներ չառաջանան: Մեր Պն-ից ասացին՝ եկեք համակարգային մոտեցում անենք, քանի որ կան դեպքեր, որ իրենք են եկել ու սահմաններին դիրքավորվել», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում