ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքան է թանկացել բենզինը. վարորդները դժգոհում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում բենզինի գինը բարձրացել է. արդեն մի քանի օր է՝ հայաստանյան բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 370 դրամով: Իսկ պրեմիում տեսակի բենզինի մեկ լիտրը 390 դրամ է: Ըստ տնտեսվարողների՝ պատճառը դոլարի փոխարժեքի բարձրացումն է, որը ազդեցություն է ունեցել ներմուծվող ապրանքների գների վրա: ArmLur.am-ը վարորդներից հետաքրքրվեց՝ նկատե՞լ են բենզինի գնի բարձրացումը, թե՞ ոչ :

Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանը հնարավորություն ունի արտոնյալ պայմաններով Ղազախստանից բենզին ներկրել. համաձայնագիրն ավելի քան մեկ ամիս է, ինչ ուժի մեջ է: Նշենք, որ Ղազախստանի իշխանություններն այս տարվա ապրիլի 1-ից զրոյացրել են նավթամթերքի արտահանման տուրքերը բոլորի համար՝ կապված նավթի գների անկման հետ, սակայն հետագայում դրանք կարող են վերականգնվել, ինչը արդեն չի անդրադառնա Հայաստանի վրա: ArmLur.am-ը տեղեկացավ, որ բենզինի շուկայում թեև նոր խաղացողներ կան, բայց ինչպես տեսնում եք՝ Հայաստանում բենզինի գինը շարունակում է բարձր մնալ:

Սյունէ Համբարձումյան
Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս