
Նախընտրական ժամանակաշրջան ենք ապրում, յուրաքանչյուր քաղաքական ուժ մշակում է իր գաղափարները, որպեսզի էլ ավելի իրացվեն ժողովրդի կողմից: Ես քաղաքական իրավիճակը համարում եմ դրական զարգացումներով լի: Եթե այսպես շարունակվի, մենք ունենալու ենք շատ լավ ընտրություններե,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը: Նա նշեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ԱԺ կանցնեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, Ժառանգություն-ը.”ՀԱԿ-ն էլ կարող է լինել եւ խորհրդարանում նորից կկազմենք իշխանություն եւ ընդդիմություն:Սահակյանը շեշտեց, որ արտահերթ ընտրություններ չեն լինի: