ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իմ քայլ»-ն առաջարկում է Նաիրա Զոհրաբյանին զրկել հանձնաժողովի նախագահի պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանին է ներկայացրել մի նախագիծ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի` որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին անվամբ: Ըստ այդմ, նա առաջարկում է այդ պաշտոնից հեռացնել Նաիրա Զոհրաբյանին՝ ընդգծելով, թե վերջինիս հայտարարությունները չեն համապատասխանում այս հանձնաժողովի նախագահի հայտարարություններին:

Նախագծի հիմնավորման մեջ կարդում ենք. «Պատգամավորի կողմից արվում են Սահմանադրությամբ ամրագրված մարդու՝ որպես բարձրագույն արժեք, անօտարելի արժանապատվությունը ոտնահարող, նվաստացնող եւ վիրավորանք պարունակող հայտարարություններ, ինչպես նաեւ Սահմանադրությանն ուղակիորեն հակասող դասակարգումներ մարդկանց միջև, ավելին՝ այդ դասակարգմամբ պայմանավորելով վերջիններիս Սահմանադրությամբ ամրագրված հիմնարար՝ ընտրելու իրավունքի իրացումը»:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Արթուր Հովհաննիսյանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Գրիգորյան




Լրահոս