
Արցախի ՊԲ-ն ներկայացրել է հերոսական նոր դրվագներ․
«Լեյտենանտ Հարութ Արարատի Համզոյանը, շարքայիններ Տիգրան Գնելի Հակոբյանն ու Շանթ Կարենի Շահինյանը ճակատային գծի հարավային հատվածում ոչնչացրել են թշնամու հակատանկային հաշվարկի երկու կրակակետ:
Իր ծառայողական պարտականությունները բարդ մարտական պայմաններում բարեխղճորեն ու նվիրումով է կատարել կրտսեր սերժանտ-պայմանագրային Վահրամ Սերգեյի Մարտիրոսյանը:
Փառք մեր հերոսներին»: