
Կալիֆոռնիայի բանտերում իրենց պայմանները բարելավելու պահանջով հացադուլ հայտարարած դատապարտյալների թիվը հասել է 12 հազարի,- գրում է The Los Angeles Times -ը: Եթե այս տեղեկությունը հաստատվի, ապա այս հացադուլը կլինի բանտարկյալների ամենամեծ բողոքի ակցիան ԱՄՆ նորագույն պատմության մեջ: Ամերիկյան պատժամիջոցների իրականացման համակարգի ներկայացուցիչները, սակայն, հայտարարել են, որ այդ թիվն ուռճացված է: Իշխանությունների տվյալներով` հոկտեմբերի 3-ին ակցիային մասնակցել է 1245 մարդ 4 բանտերից: Նշենք, որ Կալիֆոռնիայի բանտարկյալների բողոքի ակցիան սկսվել է սեպտեմբերի 26-ին: