
Գերմանիայի մայրաքաղաքում՝ Բեռլինում, 4 մարդ է ծանր վիրավորվել շաբաթ վաղ առավոտյան տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով երկրի ոստիկանության հաղորդագրությանը:
Ոստիկանության մամուլի խոսնակը հաստատել է տեղեկությունը` հայտնելով, որ միջադեպը տեղի է ունեցել Կրուզբերգի տարածքում` մի քանի անձանց մասնակցությամբ: Հրաձգության արդյունքում երեք մարդ ծանր վիրավորվել է եւ հոսպիտալացվել: