Հայաստանի վարչապետը խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրում է խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։ ArmLur.am-ը զրուցել է ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանի հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչպես են վերաբերվում վարչապետի առաջարկին:
-Տիկի՛ն Աճեմյան, ինչպե՞ս եք վերաբերվում վարչապետի առաջարկին:
-Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն վերջին ճիգերն է գործադրում, որպեսզի կարողանա այդ աթոռը պահել, որովհետև այլևս հասկանալի է՝ ոչ դրսում, ոչ ներսում որևէ հիմնավոր աջակցություն այդ մարդը չունի: Եվ դա է պատճառը, որ շաուտափույթ կերպով իբրև թե որոշում է կայացրել քաղաքական ուժերի հետ հանդիպումնեի: Կարծում եմ, որ որևէ քաղաքական ուժ, որը քայլ կանի եւ իր հետ նույնիսկ կքննարկի այս պահին արտահերթ ընտրությունների թեման, հենց ինքն էլ ինքնասպան կլինի որպես քաղաքական ուժ, որովհետև իր անունը կկապվի և՛ կապիտուլյացիայի, և՛ պարտությունների, և՛ գերիների եւ առհասարակ այն ահավոր արհավիրհքի հետ, որն այսօր կանգնած է Հայաստջանի առջև: Որպես շատ մարտահրավեր հայի մտքով չէր անցնի ամիսներ եւ տարիներ առաջ, որ մենք կկարողանանք կանգնել այսպիսի սարսափելի իրականության առջև: Իմ կարծիքով՝ արտահերթ ընտրությունների անցկացման միակ պատճառը նախ իր աթոռը պահելն է եւ երկրորդ, դա իր սև գործը մինչեւ վերջ տանելն է:
-Իսկ Դուք ինչպե՞ս եք տեսնում արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորությունը:
-Առաջին քայլը հենց իր հրաժարականն է, որովհետև իր հետ որևէ գիտակցող կամ մտածող մարդ չի կարող տեսնել: Առաջին պայմանը հենց սա է: Երկրորդը, դուք գիտեք, որ շատ քաղաքական ուժեր միասվորվել են եւ մեր վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է, որը մեկ տարվա ընթացքում կբերի որոշակի կայունություն, քանի որ Հայաստանն ու Արցախն անկայուն վիճակում են, անկման մեջ: Մենք կարծում ենք, որ այդ ժամանակահատվածում պետք է որոշակի կայունություն լինի, քաղաքական ուժերը դիրքավորվեն, ապա ավելի հիմնավոր կերպով ժողովրդին եւ հասարակությանը ներկայացնելու քայլերի հաջորդականությունը: Իսկ այսպես արագ, իր ղեկավարմամբ եւ իր որոշմամբ, երբ ամբողջ ռեսուրսը իր ձեռքն է, սխալ է գնալ արտահերթ ընտրությունների եւ բնավ չենք պատկերացնում որեւէ քայլ նրա հետ:
զրուցեց Ն.Հ.