
Միկրոսկոպիկ ելունդները, որոնք գոյություն ունեն քթի լորձաթաղանթի վրա, շարունակում են տրոփել նույնիսկ մահից հետո:Այս առանձնահատկությունն են բժիշկները նախատեսում օգտագործել` պարզելու համար մարդու մահվան իրական ժամանակը,-գրում է naturalnews.com -ը:Ըստ բժիշկների` քթի խոռոչի մանր ելունդերի հետազոտությունը թույլ կտա ավելի ճշգրիտ պարզել մահվան ժամանակը, եթե դա տեղի է ունեցել նախորդող 24 ժամվա ընթացքում:Բարիի համալսարանի մասնագետ Բիաջիո Սոլարինոն գործընկերների հետ ուսումնասիրել է մոտ 200 դիակ, որի արդյունքում պարզվել է, որ այդ ելունդներն առնվազն 20 ժամ շարժունակ վիճակում են մնում: