Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները, Ներքին գործերի նախարարության հետ համատեղ ահաբեկչություն են կանխել Մախաչկալայում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Խմբավորման մասնակիցները ծրագրում էին պայթուցիկ օգտագործել իրավապահ մարմինների վարչական շենքերից մեկի մոտ և զինված հարձակում գործել Դաղստանի ՆԳՆ աշխատակիցների վրա»,- հայտնել է ԱԴԾ-ն:
Նշվում է, որ դեկտեմբերի 25-ին ուժայինները ձերբակալել են «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական խմբավորման 4 անդամի: Նրանց կացարանում հայտնաբերվել է հրազեն, սառը զենքեր և զինամթերք: Ահաբեկչական խմբավորման անդամների հեռախոսներում հայտնաբերվել են արտասահմանում գտնվող համակարգողների հետ նամակագրություններ:
Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի ԱԴԾ-ն կանխել է ևս մեկ ահաբեկչություն Տամբով քաղաքում: