
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից դեկտեմբերի 25-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 46-ամյա Մուրադ Ա.-ն, որը 2018 թ. հուլիսից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ (Ազատությունից ապօրինի զրկելը) և 38-182-րդ (Շորթմանը հանցակցելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: