Ճապոնիայի Սապպորո քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ավտոմեքենաներից մեկը մխրճվել է մանկապարտեզի շենքի մեջ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Kyodo գործակալությանը:
Երեք ավտոմեքենաների մասնակցության տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել է առնվազն 7 անձ, այդ թվում` 5 երեխա:
Խաչմերուկում վթարից հետո մեքենաներից մեկը մխրճվել է հարակից մանկապարտեզի շենքի մեջ, ինչի հետևանքով ներսում եղած երեխաներն ու դաստիարակչուհին ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: