Մեսրոպ Առաքելյանը հանդիպել է Արցախի Քաշաթաղի շրջանի մի խումբ բնակիչների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հանդիպել եմ Արցախի Քաշաթաղի շրջանի մի խումբ բնակիչների հետ, որոնց թվում էին նաև գյուղական համայքների ղեկավարները։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

«Այս համայնքներում բնակվել են հիմնականում Հայաստանից տեղափոխված քաղաքացիները՝ վերաբնակեցման ծրագրերի շրջանակում։

Մեր հայրենակիցները ներկայացրին իրենց մտահոգությունները, խնդիրները։ Քննարկեցինք առկա աջակցության ծրագրերի վերաբերյալ առաջարկներ, այլ խնդիրների մասով լուծման տարբերակներ։

Հանդիպման ընթացքում բոլորի կողմից կարևորագույն պահանջը՝ աշխատելու և արժեք ստեղծելու հնարավորություն ընձեռելն էր։ Սեփական աշխատանքով ընտանիքը, համայնքը, հայրենիքը շենացնելու ձգտումը և պատրաստակությունը արժանի է հարգանքի և բացառիկ աջակցության։

Պայմանավորվեցինք որոշակի քննարկումներ իրականացնել, ինչից հետո կրկին հանդիպել՝ առկա խնդիրներին առավել արդյունավետ և արագ լուծումներ տալու նպատակով»,- գրել է նախարարը։




Լրահոս