
Levitov Chess Christmas Cup 2020 կայծակնային շախմատի առցանց մրցաշարում Լևոն Արոնյանը հասավ մինչև կիսաեզրափակիչ: Նախնական փուլերում Արոնյանը պայքարից դուրս էր մղել Դավիթ Պառավյանին (4,5-3,5) և Լե Տուան Մինին (4,5-2,5):
Կիսաեզրափակիչ մրցախաղում հայ գրոսմայստերը 2,5-4,5 հաշվով պարտվեց Ալեքսանդր Գրիշչուկին, որն էլ իր հերթին եզրափակչում զիջեց Ալիռեզա Ֆիրուջային՝ 4-6:
Հիշեցնենք, որ այսօրվանից Լևոն Արոնյանը հանդես կգա Champion Chess Tour-ի 2-րդ՝ Airthings Masters արագ շախմատի առցանց մրցաշարում: Առաջին տուրում Արոնյանը սևերով կմրցի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: