Armenian text to speach

Բաց Նամակ.Սոֆի Դեվոյանն ու պարսիկը փակում են քաղաքացիների արեվը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Բաղրամյան փողոցի 21ա հասցեում կառուցվող շենքը դեռեւս 2009 թվականին մեծ աղմուկի առիթ դարձավ, քանի որ, ինչպես սեպ, խրվելով փոքր սեփական տների մեջ ամբողջովին փակում էր նրանց լույսը:Այս մասին նշված է Երեւանի Բաղրամյանի եւ Պռոշյանի փողոցների մի խումբ բնակիչների նամակում:Նամակում, բնակիչները, մասնավորապես, նշում են.”Պարզվել է, որ նախկին Երքաղխորհրդի նվագախմբի շենքի տարածքը (292.0 քմ հողամասը) Երեւանի քաղաքապետի 19.03.2001թ. թիվ 243 որոշմամբ տրամադրվել է “Սոֆի Դեւոյանի պարի եւ հոգու թատրոն” ՊՓԲ ընկերությանը: Այնուհետեւ, անհասկանալի ձեւով, 2004թ. նշված հողամասը առուվաճառքի պայմանագրով ձեռք է բերել Արա Սուքիասյանս Սալմասը (ըստ նոր սեփականատիրոջ բառերի` մեկ հարկ Սոֆի Դեւոյանին տրամադրելու պայմանով):Արա Սուքիասյանս Սալմասի կողմից տրված հայտի հիման վրա 09.09.2008թ. տրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք: Հիմք ընդունելով Երեւանի քաղաքապետարանի “Արտագերատեսչական փորձաքննություն” ՊՓԲԸ կողմից տրված դրական եզրակացությունը, մշակված բնակելի տան նախագիծը 19.02.2009թ. համաձայնեցվել է Երեւանի քաղաքապետարանի կողմից եւ 27.02.2009թ. տրվել շինարարության թույլտվություն, որում շինարարական աշխատանքներն իրականացնելու վերջնաժամկետ է սահմանված 24 ամիսը (ավարտվել է այս տարվա փետրվարի 27-ին):Կառուցվող շենքը նախագծված է շինարարական նորմերին հակառակ` շենքի եւ կողքի առանձնատների միջեւ չի պահպանվում սպասարկման համար անհրաժեշտ տարածությունը, ստորգետնյա ավտոկայանի համար փորված հսկայական փոսը լուրջ վտանգ է ներկայացնում կողքի տան հիմքի կայունության համար, առանց հարեւան բնակիչների համաձայնության տեղափոխվել են գազի խողովակներն ու էլեկտրականության լարերը, եւ, ամենակարեւորը, կառուցվող շենքի պատճառով հարեւան տները այլեւս չի թափանցում արեւը: Հարեւանների կողմից բարձրացված աղմուկից հետո Արա Սուքիասյանս Սալմասին պարտադրվեց կանգնեցնել առավելագույնը 3 հարկանի շենք, որի կառուցումը ավարտվեց մեկ տարի առաջ:Սակայն երեկ առավոտից շենքում կրկին բուռն շինարարություն է սկսվել. “մանսարդ” են կառուցում` փաստացի եւս մի հարկ: Շենքի սեփականատիրոջ որդի` Արեգը հարեւան բնակիչների հետ զրույցում անընդհատ վկայակոչում է քաղաքապետարանի կողմից տրված թույլտվությանը: Այնուհետեւ, համոզվելով, որ հարեւանների տուն այլեւս արեւ չի մտնի, ավելացնում է. “դե ի՞նչ արած, հո մենք տակ չենք տալու”:Շենքի հարեւանությամբ ապրող բնակիչները պահանջում են քաղաքապետարանից շտապ կասեցնել այդ խայտառակ շինարարությունը եւ վերանայել տրված թույլտվություն”:




Լրահոս