
Հայաստանի շախմատի ակադեմիայի գավաթի խաղարկությունում իրեն հիանալի դրսևորեց Շանթ Սարգսյանը՝ արժանանալով պատվավոր մրցանակին: Մինչև 18 տարեկանների արագ շախմատի աշխարհի փոխչեմպիոնը 100 տոկոսանոց արդյունք գրանցեց՝ հաղթելով բոլոր 8 պարտիաներում: 7 միավորով երկրորդ տեղը զբաղեցրեց միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանին և 6,5 միավորով 3-րդ տեղը գրաված ՖԻԴԵ-ի վարպետ Գևորգ Ալավերդյանը:
Ակադեմիայի արագ շախմատի գավաթի խաղարկությունում հանդես եկան 126 շախմատիստներ, որոնց թվում էին նաև գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Լևոն Բաբուջյանը, Վահե Բաղդասարյանը, Աննա Սարգսյանը և Տիգրան Հարությունյանը: