Անգլիայի թագուհուն խելագարի պես սիրահարվածը մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բուկինգեմյան պալատից մի քանի մետր հեռավորության վրա 69-ամյա ամերիկացի Ռոբերտ Ջեյմս Մուրի դիակն է հայտնաբերվել: Վերջինը խենթի պես սիրահարված է եղել թագավորական ընտանիքից Ելիզավետ 2-րդին,-  գրում է The Evening Standart-ը-ը:Մուրը ԱՄՆ-ից Բրիտանիա է եկել 2007-ին,  եւ գաղտնի կերպով հիմնավորվել կղզում, լճի կողքին, որտեղից էլ բացվում է Բուկինգեմյան պալատի տեսարանը: Թագավորական ընտանիքի անդամները չեն էլ կասկածել նրա գոյության մասին: Նա 15 տարի շարունակ Ելիզավետա 2-րդին ուղարկել է հարյուրավոր փաթեթներ` կասկածելի բովանդակությամբ, որոնց մասին էլ տեղյակ է եղել Սքոթլանդ-Յարդը: Խելագարը թագուհուն գրել է նաև ընդհանուր առմամբ 600 նամակ:Մուրի կմախքը, օղու շշերով շրջապատված, հայտնաբերել է այգեպանը, որը կտրելիս է եղել Վեսթ-Այլենդի ծառերն ու թփերը:Պաթանատոմիական փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ թագուհուն խենթի պես սիրահարվածը մահացել է երեք տարի առաջ` բնական մահով:




Լրահոս