
Այսօր ժամը 13.00-ի սահմաններում ՀՀ ՊՆ ուղղաթիռով Տավուշի մարզ է մեկնել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը,- armlur.am -ին տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ -ից: Նրան ուղեկցում է ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը:Քիչ առաջ armlur.am -ի Տավուշի մարզի թղթակիցը տեղեկացրեց, որ տեղում քննարկվում են պաշտպանության նախարարության օդուժի օգնությամբ հողազանգվածի տակ մնացած մեքենաների դուրս բերման հնարավոր տարբերակները:Միաժամանակև ԱԻՆ մասնագետները ուսումնասիրում են սողանքը, որպեսզի գնահատեն դրա վիճակը եւ պարզեն հնարավոր զարգացումները:Որոնողափրկարարական աշխատանքները չեն դադարում: Լոսւսանկարը` Գագիկ Շանշյանի