Փաշինյանն ու Ծառուկյանն այսօր կհանդիպեն. ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ այսօր ժամը 13.00-ին ԱԺ ԲՀԿ խմբակցություն կգնա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հանդիպում է ունենալու ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ:

Ըստ մեր տեղեկությունների՝ մինչև հանդիպմումը ԲՀԿ խմբակցության պատգամավորները հանդիպելու են Գագիկ Ծառուկյանի հետ, որից հետո նոր կկայանա Փաշինյան-Ծառուկյան հանդիպումը:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ Ծառուկյանի հետ կլինեն ևս երկու ԲՀԿ-ական պատգամավորներ: Նշենք, որ Փաշինյանն առաջարկում է 2021-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, բայց մինչ այդ ԲՀԿ-ն կառավարությունում պետք է ունենա մի քանի նախարարարական պորտֆեյլներ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ մի խումբ իշխանականներ այս օրերին քննարկում են իրավիճակից դուրս գալու ելքեր եւ այնպիսի տարբերակներ, որ 16 կուսակցությունների կողմից վարչապետի թեկնածու առաջադրած Վազգեն Մանուկյանը չդառնա ՀՀ վարչապետ: Ու ըստ այդ սցենարի, որը հնարավոր է առաջիկայում ներկայացվի նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պետք է իրենց թիմակիցները իրենց «միջից» ընտրեն վարչապետ: Եվ ամենահավանական թեկնածուն այս պահին համարվում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Երբ Արարատ Միրզոյանը դառնա ՀՀ վարչապետ, պլանավորում են ԱԺ նախագահ ընտրել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն էլ կարելի է ասել կունենա այն, ինչը մինչեւ այսօր իշխանությունների շնորհիվ հայտնվել էլ արգելափակման տակ: Արդեն մեկ քայլ արվել է. Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու ԱԺ խորհրդի որոշումը Սահամանադրական դատարանը անգամ վարույթ չի ընդունել:

Հաջորդիվ Գագիկ Ծառուկյանը տարբեր շինթույլտվություններ կստանա, որը մինչեւ այս չեն տվել, արգելքներ են ստեղծել տարբեր գերատեսչություններ: Ընդուպ մինչեւ Ծառուկյանի ընտանիքին պատկանող կազինոյի բացումն են խոստանալու թույլ տալ, որը անհեթհեթ պատճառով լիցենզիայից զրկել էին: Անգամ ԲՀԿ-ականներին խոստանալու են տալ մի քանի նախարարարական պորտֆեյլներ:

Սոնա Գրիգորյան




Լրահոս