Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ կիրակի օրը խորհրդարանում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ շատ հանգիստ հանդիպում է ընթացել, պատգամավորները փորձել են Փաշինյանից պարզել, թե ինչպես է պատկերացնում իրենց հետագա աշխատանքները:
Իմքայլականները հարցեր են ուղղել վարչապետին գերիների հետ կապված, դատական համակարգի` իրենց «չենթարկվելու» վերաբերյալ, ինչպես պետք է անել այդ համակարգում իրավիճակը փոխելու համար:
Ըստ մեր տեղեկությունների՝ գլխավոր թեման եղել է ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, դրանց անցկացումը և որ ամենակարևորն է, որ քաղաքական ուժերի հետ: Փաշինյանն ասել է, որ առաջիկայում հանդիպմումներ, քննարկումներ կլինեն, ըստ որի՝ ամեն հարց կորոշվի: Իմքայլականները պետք է այս ընթացքում կենտրոնանան ընտրական օրենսգրքի փոփոխությունների վրա:
Սոնա Գրիգորյան