
Forbes ամսագիրը հրապարակել է բիզնեսի համար նպաստավոր պայմաններ ունեցող երկրների վարկանիշային աղյուսակը: Ըստ այդ ցուցակի` Հայաստանը 134 երկրների մեջ գրավում է 89-րդ հորիզոնականը: Նշվում է, որ ՀՆԱ-ի աճի տեմպերը կազմում են 2.6%, մեկ շնչի բաժին է ընկնում ՀՆԱ-ի 5,700 հազար դոլար, իսկ առեւտրային բալանսի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կազմում է -13.8%:Մեր հարեւան երկրներից Ադրբեջանն այս ցուցակում 78-րդն է, Թուրքիան` 54-րդը, Վրաստանը` 50-րդը, Իրանը` 125-րդը, Ռուսաստանը` 102-րդը: