Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 582 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 158 878 է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում դեկտեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 582 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 158 878-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 2807 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Դեկտեմբերի 30-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 679 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 13 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3486-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 902 է, ընդհանուր առողջացածներինը՝ 141 844, փաստացի բուժվողներինը՝ 13 548 (մեկ օրում նվազել է 333-ով): Մեկ օրում արվել է 3508 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 591 048 թեստ:




Լրահոս