
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ակնկալում է, որ 2021թ. նախկին Խորհրդային Միության տարածքում, ընդհանուր առմամբ, կայուն իրավիճակ կլինի, ինչի մասին դիվանագետն ասել է ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում:
«Ակնկալում ենք, որ իրավիճակը նախկին ԽՍՀՄ տարածքում կլինի, ընդհանուր առմամբ, կայուն։ Դրա հիմքերը կան։ Օրինակ` Ռուսաստանի հետևողական ջանքերի շնորհիվ, հաջողվեց հրադադարի հասնել ղարաբաղյան հակամարտության գոտում։ Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը նախադրյալներ է ստեղծում Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամի երկարաժամկետ, լիարժեք ձևաչափով հաղթահարման համար` արդար հիմքերով և հայ ու ադրբեջանցի ժողովուրդների շահերից ելնելով»,- ասել է Լավրովը: