Սպանություն` ստրիպ պարուհու պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ գիշերը Աբովյան քաղաքում դաժան սպանություն է տեղի ունեցել: Սպանվածը` Հայկը, Արարատ տանող մայրուղու ստրիպ ակումբներից մեկի սեփականատերն է, ուժային կառույցներից մեկի նախկին աշխատակից: Սպանության պատճառը եղել է ստրիպ ակումբի պարուհիներից մեկի համաժամանակյա ինտիմ կապը երկու ստրիպ ակումբների սեփականատերերի հետ: Նրանցից մեկը, որը Շենգավիթի տարածքում գտնվող ստրիպ ակումբի սեփակատերն է, իմանալով զուգընկերուհու` այլ անձի հետ ունեցած կապի մասին, հաշիվ մաքրելու է հրավիրել տուժողին, որտեղ էլ երկաթե լինգերով ծեծելով սպանել են նրան: Լուրեր կան, որ կոնկրետ իրականացնողը Շենգավիթի ստրիպ ակումբներից մեկի թիկնապահական ծառայության աշխատակից է, որը իր պատվիրատու շեֆի և ստրիպ պարուհու հետ միասին ձերբակալված է: Տուժողը 35 տարեկան էր: Մանրամասները ճշտվում են: Աղբյուր` 1.am:




Լրահոս