Ռուս խաղաղապահները ԼՂ-ում հրադադարի խախտման դեպք չեն արձանագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման և սադրանքի նոր դեպք ռուս խաղաղապահները չեն արձանագրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության կենտրոնի պետի տեղակալ Դմիտրի Պերեպելկինը:

«Ռուսական խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ գտնվող տարածքում իրավիճակը հանգիստ է: Կրակի դադարեցման ռեժիմի խախտման և սադրանքի դեպքեր չեն արձանագրվել: Իրավիճակի մոնիտորինգն իրականցվում է շուրջօրյա»,- նշել է սպան:

Գնդապետը հավելել է, որ այսօրվա դրությամբ, ռուս խաղաղապահների միջնորդությամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 46 հազար 513 փախստական:




Լրահոս