ՎՏԲ-Հայաստան Բանկի տոնական օրերի աշխատանքային գրաֆիկը և հեռահար սպասարկման ծառայությունների հնարավորությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարգելի հաճախորդներ,

ՎՏԲ-Հայաստան Բանկը 2020թ. վերջին աշխատանքային օր է հայտարարում դեկտեմբերի 30-ը: Բանկի բոլոր 73 մասնաճյուղերը դեկտեմբերի 30-ին աշխատելու են ամբողջական աշխատանքային օրով:

2021թ․առաջին աշխատանքային օրը լինելու է հունվարի 8-ը` սկսած 09:15-ից: Հունվարի 9-ից լիարժեք աշխատելու են այն մասնաճյուղերը, որոնք աշխատում են 6-օրյա գրաֆիկով:

2020թ. դեկտեմբերի 31-ին ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին ընձեռում է եզակի հնարավորություն՝ կատարել ամանորյա ապառիկ գնումներ առավոտյան 9:00-ից մինչև 16:00 Բանկի ավելի քան 300 գործընկերներ-վաճառակետերում՝ Հայաստանի ամբողջ տարածքում:
31.12.2020թ.-07.01.2020թ. ժամանակահատվածում ընկած վարկերի մարումների ամսաթվերը ավտոմատ կերպով տեղափոխվում են 2021թ. հունվարի 8-ին:

Ամանորյա տոներին կարելի է օգտվել Բանկի հեռահար սպասարկման տարբերակներից, որոնք թույլ կտան իրականացնել անհրաժեշտ բանկային գործարքները ոչ աշխատանքային օրերին:

Տոնական օրերին Բանկի Կոնտակտային կենտրոնը աշխատելու է 24/7 ռեժիմով: Հաճախորդների բանկային/գործարքային լիարժեք սպասարկումը Կոնտակտային կենտրոնը կիրականացնի դեկտեմբերի 31-ին, 2021թ․հունվարի 4-ին և 7-ին, այսինքն՝ դրամական փոխանցումների մուտքագրում քարտերին և բանկային բոլոր տեսակների գործարքների իրականացում՝ Վիդեո Բանկ և Հեռախոս բանկ ծառայությունների միջոցով:
Մոբայլ/Ինտերնետ Բանկինգի միջոցով 30.12.2020թ. ժամը 19:00-ից մինչև 07.01.2021թ. (ներառյալ) կատարված բոլոր գործարքները կիրականացվեն օնլայն ռեժիմով:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել նաև Telcell, EasyPay, Idram, Mobidram վճարային տերմինալների ծառայություններից՝ տեղակայված` հաճախորդների ինքնասպասարկման 24/7 ապասարկման գոտիներում Հայաստանի ամբողջ տարածքում, որոնք հնարավորություն են տալիս համալրել բանկային/քարտային հաշիվներ և ավանդներ, կատարել վարկերի մարումներ, հարցումներ ուղարկել քարտին փոխանցումներ ստանալու վերաբերյալ և կատարել վճարումներ ավելի քան 300 ծառայությունների դիմաց: Ընդ որում՝

• բոլոր քարտային գործարքները փաստացի կիրականացվեն օնլայն ռեժիմով՝ համաձայն հետևյալ ժամանակացույցի՝ երկուշաբթիից մինչև ուրբաթ՝ 09:00-19:00, շաբաթ օրը՝ 09:00-18:00, իսկ մնացած ժամանակ՝ հաջորդ բանկային օրը՝ 09:00-ին:

• մնացած բոլոր գործարքները հաշիվներով, վարկերով և ավանդներով Բանկի կողմից մշակվելու են՝ կախված վերջիններիս իրականացման ժամկետից՝ համաձայն հետևյալ ժամանակացույցի՝

– գործարքները, որոնք իրականացվել են 30.12.2020թ․ 19:00-ից մինչև 31.12.2020թ․ 16:00, փաստացի կիրականացվեն 2020թ․ դեկտեմբերի 31-ին,

– գործարքները, որոնք իրականացվել են 31.12.2020թ․ 16:01-ից մինչև 03.01.2021թ․ 19:00, փաստացի կիրականացվեն 2021թ․ հունվարի 3-ին,

– գործարքները, որոնք իրականացվել են 03.01.2021թ․ 19:01-ից մինչև 04.01.2021թ․ 19:00, փաստացի կիրականացվեն 2021թ․ հունվարի 4-ին,

– գործարքները, որոնք իրականացվել են 04.01.2021թ․ 19:01-ից մինչև 07.01.2021թ․ 19:00, փաստացի կիրականացվեն 2021թ․ հունվարի 7-ին:

Բացի այդ ամենից, ոչ աշխատանքային օրերին Բանկի բանկոմատների հիմնական գործառույթներից բացի, հնարավոր է քարտային հաշիվների առցանց համալրում cash-in գործառույթով օժտված բանկոմատների միջոցով:

Բանկի հեռահար ծառայությունների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի ինտերնետային կայքից` https://www.vtb.am/am/remote-control կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




Լրահոս