
ՌԴ ՊՆ նյութատեխնիկական ապահովման մասնագետները սեղմ ժամկետում Ստեփանակերտում և Գետավանում ստեղծել են երկու բլոկ-մոդուլային ավան`Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի զինվորականների համար հարմարավետ, ժամանակակից կենսապայմաններ ստեղծելու համար: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:
Այսօր Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար, բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովին հաղորդվել է նոր մոդուլային ավաններում ավելի քան 300 մարդու բնակեցման մասին:
Հաջորդ տարի հունվարին Բերդաշենում նախատեսվում է մեկ այլ այդպիսի ավանում բնակեցնել 60 հոգու:
Բլոկ-մոդուլային ավանները լիարժեք ինքնավար օբյեկտներ են, որոնք հագեցած են կենսապահովման համար անհրաժեշտ բոլոր համակարգերով (էլեկտրամատակարարում, ինքնավար ջեռուցում, սանհանգույց, ջրամատակարարում, կոյուղի): Բնակության տարածքներն ապահովված են կահույքով (մահճակալ, զգեստապահարան, խոհանոց, սեղաններ, աթոռներ, ցնցուղ), ինչպես նաև կենցաղային տեխնիկայով (էլեկտրական վառարան, սառնարան, լվացքի մեքենա, միկրոալիքային վառարան, հեռուստացույց, օդորակիչ, կաթսա):