
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1881 նոր դեպք: Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան ասուլիսի ժամանակ, փոխանցում է 1tv.ge-ն:
Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 13 030 թեստ: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 227 420 դեպք: Ապաքինվել է ևս 1 282 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 211 727:
Կորոնավիրուսից մահացել է ևս 24 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 2 505 :
Այս փուլում երկրում կա 13 162 ակտիվ դեպք: 1 068 պացիենտի վիճակ գնահատվում է ծանր: