Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է ամերիկյան «Պորտլենդի» թուրք բասկետբոլիստ Էնես Կանտերի գրառմանը։
«Շնորհակալ եմ, սիրելի Էնես Կանտեր։
Ես իսկապես գնահատում եմ քո՝ հայերին ուղղված համերաշխության կոչը։ Ես ողջոնում եմ քո վճռականությունը արդարության և խաղաղության հարցում։ Ես նաև հավատում եմ, որ մենք՝ մարզիկներս ունենք ուժ բերելու փոփոխություն մեր ձայնով։
Ես շնորհավորում եմ քո Ամանորը ու ցանկանում եմ մեծ հաջողություններ առաջիկա մրցաշրջանում քո թիմի հետ։
Հույս ունեմ՝ մի օր ներկա գտնվել քո մասնակցությամբ NBA-ի խաղում։
Հաջողություն, Միկի»,-գրել է Մխիթարյանը Instagram-ի «սթորի» բաժնում տեղադրված լուսանկարում։