
Հունվարի 1-ին, ժամը 05։38-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում այրվում է հյուրատուն:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 06։27-ին, մարել՝ 06։40-ին։ Այրվել է Կամոյի փողոցում գտնվող հյուրատան շոգեբաղնիքի փայտյա երեսպատումը (30 քմ):