
Առնվազն 65 մարդ մահացել է եւս 50-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Սոմալիի մայրաքաղաքի կառավարական շենքերի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով,- հաղորդում է Reuters-ը: Վիրավորներից շատերը տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել Նրա խոսքերով` զոհվածների մեջ կան ուսանողներ, զինծառայողներ եւ քաղաքացիական անձինք: Ականատեսների վկայությամբ՝ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել կայանած մեքենայում: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է “Ալ-Շաբաբ” ահաբեկչական խմբավորումը: