Արոնյանը դուրս եկավ Airthings Masters-ի եզրափակիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս եկավ Airthings Masters-ի եզրափակիչ:

Արագ շախմատի առցանց այս մրցաշարում Արոնյանը կիսաեզրափակիչում մրցեց Ֆրանսիայից Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Խաղարկված պարտիաներում Արոնյանն առավելության հասավ մրցակցի նկատմամբ և իրավունք ստացավ մասնակցելու եզրափակչին: Հունվարի 2-ին և 3-ին կկայանա Airthings Masters մրցաշարի եզրափակիչը, որում միմյանց դեմ կմրցեն Հայաստանի և Ադրբեջանի առաատար շախմատիստները՝ աշխարհի գավաթի կրկնակի հաղթող Լևոն Արոնյանը և աշխարհի գավաթի գործող հաղթող Թեյմուր Ռաջաբովը:

Airthings Masters-ը մեկնարկել դեկտեմբերի 24-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 200 հազար դոլար: Առաջին մրցանակակիրը կստանա 60.000 դոլար: Բացի Արոնյանից Airthings Masters-ին մասնակցում են նաև Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Դանիլ Դուբրովը, Թեյմուր Ռաջաբովը, Ուեսլի Սոն, Անտոն Գուիջան Մագնուս Կարլսենը, Անիշ Գիրին, Իան Նեպոմնյաշկին, Ալեքսանդր Գրիշչուկը և Պենտալա Հարիկրիշնան:




Լրահոս