
Մարտական գործողությունների վայրերում այս օրերին շարունակվում են անհետ կորածների որոնողական աշխատանքները : Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Որոնողական աշխատանքերի արդյունքում Ֆիզուլիի՝ մարտական գործողությունների Քենդ Հորադիզ և Գյոզագյոզլու տեղամասերից հայտնաբերվել է ևս 7 զոհված զինծառայողի աճյուն: Ընդհանուր առմամբ առայսօր հայտնաբերվել է 1145 զոհվածի մարմին: Այսօր աշխատանքները շարունակվում են Մարտունու և Ֆիզուլու ուղություններով»,-մանրամասնեց Թադևոսյանը: