
Ֆրանսիայում Ամանորի գիշերը խուլիգանները հրկիզել են 861 ավտոմեքենա, ինչը 41 տոկոսով պակաս է, քան անցած տարի, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Europe 1-ն:
Ինչպես նշում է ռադիոկայանը, հրկիզված մեքենաների մասին թվերը ներկայացված չեն եղել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության մամլո հաղորդագրության մեջ, որը ներկայացնում էր ամանորյա գիշերը տեղի ունեցած միջադեպերը: Բանն այն է, որ Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը նահանգապետերին նամակ է ուղարկել՝ պահանջելով չհաղորդել այդ տվյալները տեղական մակարդակում, որպեսզի հնարավոր լինի խուսափել մրցակցության ցանկացած դրսեւորումներից:
Ընդ որում՝ երկրի ոստիկանության եւ ժանդարմերիայի տվյալներով՝ հունվարի 1-ի գիշերը Ֆրանսիայի ամբողջ տարածքում անհայտ անձինք հրկիզել են 861 ավտոմեքենա, մինչդեռ անցած տարի գրանցվել էր հրկիզունմեր ռեկորդային թիվ՝ 1457 դեպք: