Պահանջում եմ հրապարակել ձեռք բերված բոլոր գրավոր և բանավոր պայմանավորվածությունները. Արա Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում եմ անհապաղ հրապարակել 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթում չնկարագրված Ադրբեջանի հետ ձեռք բերված գրավոր և բանավոր բոլոր պայմանավորվածությունները: Այս մասին իր էջում գրել է ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

«Միաժամանակ պահանջում եմ տալ հետևյալ հարցերի պատասխանները՝

– Ալիևի հետ Նիկոլ Փաշինյանն անձա՞մբ է հաղորդակցվում, թե՞՝ միջնորդավորված.

– արդյո՞ք Սյունիքի մարզում տեղի ունեցած ցավոտ և միակողմանի զիջումները սպասվում են Հայաստանի Հանրապետության մյուս մարզերում, մասնավորապես Արարատի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում.

– ե՞րբ են մեր ռազմագերիներին վերադարձնելու:

Հ.Գ. Առաջարկում եմ մեր հայրենակիցներին միանալ այս հարցապնդումներին»,- գրել է Արա Զոհրաբյանը:




Լրահոս