Քանի փախստական է Հայաստանից Արցախ վերադարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում:

Ռուս խաղաղապահները 23 դիտակետերում անցկացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Այս մասին հաղորդվում է ՌԴ պաշտպանության նախարարության լրատվական տեղեկագրում:

Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման ամբողջ գծում:

Ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է հումանիտար օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտները:

«Մեկ օրում ռուս խաղաղապահներն ապահովել են Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ 133 փախստականների անվտանգ վերադարձը: 2020 թվականի նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղում նախկին բնակության վայրեր է վերադարձել ընդհանուր 47 188 մարդ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության Հակաականային միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքը: 2020 թվականի նոյեմբերի 23-ից չպայթած ռազմամթերքից մաքրվել է 414,6 հա տարածք, 160,3 կմ ճանապարհ, 617 շինություն, այդ թվում՝ 22 սոցիալական նշանակության օբյեկտներ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է 18 925 պայթյունավտանգ առարկա:

Ռուսական արտագնա բժշկական բրիգադը Կոլխոզաշեն բնակավայրում (Ստեփանակերտից 18 կմ հարավ-արեւելք) 10 տեղացու ցույց է տվել ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն: Ռուս ռազմական բժիշկները Լեռնային Ղարաբաղում օգնություն են ցույց տվել ընդհանուր 1 079 բնակչի, այդ թվում՝ 134 երեխայի:

Ռուսական խաղաղապահ զորախումբը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ Լեռնային Ղարաբաղի ԱԻՆ ներկայացուցիչների հետ փոգործակցությամբ շարունակում է մարտական գործողությունների ժամանակ զոհվածների մարմինների որոնումներն ու փոխանցումը:

Լեռնային Ղարաբաղում հակամարտության մասնակիցների, անհետ կորածների մասին տեղեկությունների հավաքման «թեժ գծի» աշխատանքի ընթացքում ընդունվել է 559 դիմում: Բոլոր դիմումները փոխանցվել են Կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին:

Ռուսական խաղաղապահ զորախմբի բոլոր գործողությունները կատարվում են կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածում թույլ չտալու միջոցների պահպանմամբ:

«Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի նախականխման համար պահպանվում է անընդհատ փոխգործակցություն Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- նշված է լրատվական տեղեկագրում:




Լրահոս