ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է սպասվում նոյեմբերի 9-ից հետո գերի ընկածներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 9-ից հետո տարբեր հանգամանքներում գերի ընկած հայերի ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ: Նախ ընդգծենք, որ դեռեւս դեկտեմբերի 30-ին Խծաբերդից անհետացած քաղաքացիների հարազատները հանդիպել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վերջինս նշել էր, թե որոշակի ասելիք կունենա հունվարի 11-ին: Բանն այն է, որ այդ օրը Փաշինյանը մեկնելու է Մոսկվա, որտեղ հանդիպումներ է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ինչպես հայտնի է՝ վերջինս հայտարարել է, թե  նոյեմբերի 10-ից հետո բոլոր այն ՀՀ քաղաքացիները, ովքեր հայտնվել են Ադրբեջանում, գերիներ չեն, և նրանք ձերբակալվել են, որպես ահաբեկիչներ: Եվ այս իրավիճակում անհասկանալի է, թե ինչ ճակատագիր է սպասվում տղաներին եւ սա այն  դեպքում, երբ հայկական կողմից համարժեք որևէ արձագանք չի եղել: Այսօր ևս ArmLur.am-ը փորձեց կառավարությունից եւ ԱԳՆ-ից պարզել, թե ինչ աշխատանքներ են կատարվում այս ուղղությամբ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:

Ընդգծենք, որ Ալիևի այս հայտարարություններից հետո հայկական կողմից արձագանքել է միայն Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:  Սակայն նկատենք՝ գերիների պարագայում  տարբեր միջազգային կազմակերպություներ հնարավորություն ունեն զբաղվելու նրանց խնդիրներով, ստիպել թշնամական երկրին ավելի մարդասիրական վերաբերմունք ցուցաբերել, հասնել նրանց վերադարձին, իսկ <<ահաբեկչության>> համար մեղադրվողների հետ կարող են վարվել ինչպես ցանկանան: Եվ այս իրավիճակում չպետք է նրանք ներկայացվեն որպես ահաբեկիչներ եւ այստեղ անելիք ունեն առաջին հերթին ՀՀ համապատասխան կառույցները: Թերևս շատ հարցերի պատասխաններ կարող է տալ նաև հունվարի 11-ի հանդիպումը:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս