Ռուս ինժեներական ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են ընդհանուր հաշվով 414 հա տարածք, վնասազերծել շուրջ 19 000 պայթուցիկ նյութ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով ՌԴ ՊՆ-ին:
«ԼՂ-ում ռուս խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կատարած գործողությունների արդյունքում ընդհանուր առմամբ ականազերծվել է ավելի քան 414 հա տարածք, շուրջ 160 կմ ճանապարհ, 617 շինություն, որոնցից 22-ը սոցիալական նշանակության օբյեկտներ են: Հայտնաբերվել և վնասազերծվել է շուրջ 19 000 պայթուցիկ նյութ»,- տեղեկացնում են ՌԴ ՊՆ-ից:
Զինամթերքը, որ հնարավոր չէ տեղափոխել, ոչնչացվում է տեղում, մնացած նյութերը` հատուկ սարքավորված հրաձգարանում: