ArmLur.am-ը հայտնել էր, որ ընդդիմությունը, որոշում էր կայացրել ամանորյա օրերին մնալ Հանրապետության հրապարակում, ավելին հերթապահություն էր սահմանվել քաղաքական ուժերի համար, որպեսզի նրանց ներկայացուցիչներն ամեն օր լինեեին այն վրաններում, որը տեղադրված է Հանրապետության Հրապարակում:
Հիշեցնենք, որ ընդդիմությունը միավորվել էր․ շուրջ 17 կուսակցություններ ստեղծել էին «Հայրենիքի փրկության շարժում»-ը եւ դեռեւս դեկտեմեբերի 22-ից հայտարարել էին համազգային հանրահավաք: Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքից հետո ընդդիմության առաջնորդները, ի դեմս ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հայտարարել էր, որ իրենք մնալու են Հանրապետության Հրապարակում այնքան ժամանակ մինչեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կներկայացնի: Ավելին ընդդիմությունը կոչ էր արել համապետական գործադուլի եւ դասադուլի, հորդորելով բոլորին գալ հրապարակ:
«Հայրենիքի փրկության շարժումը», ըստ մեր տեղեկությունների, պլանավորել էր հոծ բազմության միջոցով հասնել վարչապետի հրաժարականին: Իսկ արդեն Նոր Տարվա օրերին հանրապետության հրապարակում միայն հավաքվում էին կուսակցությունների լիդերներն ու իրենց համակիրները: Դեկտեմբերի 29-ին Հանրապետության հրապարակում՝ վրաններում էին հավաքվել ՀՀԿ-ականները Վահրամ Բաղդասարյանի գլխավորությամբ: Այնտեղ էր նաեւ ՀՀԿ-ական նախկին պատգտամավոր Շուշան Պետրոսյանը: Հունվարի 1-ին՝ կեսգիշերին վրաններում է եղել շարժման ՀՀ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը իր տիկնոջ հետ: Նախօրեին իր տիկնոջ հետ վրաններում է եղել «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը, իսկ երեկ էլ ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ու Վահրամ Բաղդասարյանը: Շարժումը կարելի է ասել մինչեւ այժմ մեկ օրակարգ ունի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ վերջ, բայց այն որ դա այդպես էլ ընդդիմության չի հաջողվում իրականացնել, փաստ է:
Մանրամասները՝ տեսանյութում։
Սոնա Գրիգորյան